Մահացել է երգիչ, դերասան Արամ MP3-ի հայրը։ Նա այս մասին գրառում է արել.
«Չորս ու կես տարի պայքար, տանջանք, փոքրիկ հաղթանակներ, որոնք այդ պահին ահռելի էին թվում: Հույսը չկորցնելով մինչև վերջին վայրկյանը, որ ամեն ինչ լավ է լինելու, որ կանցնեն այս չարաբաստիկ օրերը: Բայց արի ու տես…
Այսօր տեղի ունեցավ այն, ինչ փորձում էինք մաքսիմալ հետաձգել, չխոսել դրա մասին, նույնիսկ չքննարկել այդ թեման:
Այս օրը հավերժ դաջվեց իմ մեջ որպես սև օր:
Այսօր ես կորցրեցի իմ հորը»,- գրել է նա։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...