Գլխավոր Լուրեր Միջազգային Մամեդյարովը հրաժարվել է մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը

Մամեդյարովը հրաժարվել է մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը

1571
0

News.am֊ը գրում է․

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հրաժարավել է մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերն ու ԱԳՆ-ում անցկացված հատուկ օպերացիան: Unikal.org-ի հետ զրույցում նա ասել է, որ դա գաղտնի քննություն է:

«Իմ հայտարարությունները կարող են ազդել քննության ընթացքի վրա: Ինչ վերաբերում է ձերբակալություններին, ապա ես շատ եմ ցավում: Իսկ իմ հրաժարականի մասին լուրերը չեմ պատրաստվում մեկնաբանել»,-նրա խոսքը մեջբերում է haqqin.az-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայությունը հատուկ օպերացիա էր իրականացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում, որի ընթացքում ձերբակալել էին Արտաքին գործերի կառավարման պետ, նախարարության մրցութային հանձնաժողովի նախագահ Ֆարհադ Մոլազադեին, տնտեսական բաժնի պետ Սալիմ Ալիզադեին եւ հյուպատոսաիրավաբանական բաժնի պետ Նուրփաշա Աբդուլաեւին: