Հուլիսի 9-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանում։
Հայտնաբերվեցին տարբեր խախտումներ կատարած վարորդներ, որոնց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 33 մեքենա, որոնցից 3-ի վարորդները մայրաքաղաքում կեսգիշերն անց դուրս էին եկել մրցավազքի և անհարգալից վերաբերմունք դրսևորելով երևեկության մյուս մասնակիցների նկատմամբ` ստեղծել վթարային իրավիճակներ։ Ի դեպ, մեքենաներից մեկի վարորդը սթափ չէր։
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերաբար են։ Կոչ ենք անում բոլորին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...