Գլխավոր Լուրեր Միջազգային Հունաստանի նախագահ. Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը մարտահրավեր է նետում պատմական...

Հունաստանի նախագահ. Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը մարտահրավեր է նետում պատմական հիշողությանը

1297
0

Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշումը մարտահրավեր է նետում պատմական հիշողությանը եւ խաթարում կրոնների երկխոսության արժեքները: Այս մասին հայտարարել է Հունաստանի նախագահ Կատերինի Սակելարոպուլուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ տաճարը եզակի հուշարձան էր, որը պատկանում էր մարդկությանն ու համաշխարհային մշակութային ժառանգությանը:

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Հունաստանը վճռականորեն դատապարտում է Թուրքիայի որոշումը: Նրա խոսքով՝ այդ որոշումն ազդում է ոչ միայն Հունաստանի հետ, այլ նաեւ Եվրամիության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ընդհանուր առմամբ համաշխարհային հանրության հետ Թուրքիայի հարաբերությունների վրա: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը որոշումը սադրանք է անվանել: Իր հերթին, Հունաստանի մշակույթի եւ սպորտի նախարար Լինա Մենդոնին հայտարարել է, որ Անկարայի տվյալ որոշումը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Նոր տեսանյութ.