Գլխավոր Լուրեր Պատահարներ Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Նիվան. կան վիրավորներ

Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Նիվան. կան վիրավորներ

210
0

Միացեք մեր Ֆեյսբուքյան էջին

Երեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ ժամը 23։50-ի սահմաններում Գրիգոր Հասրաթյան փողոցի 10/1 հասցեի մոտ բախվել են BMW և ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով BMW-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Փրկարարները հոսանքազրկել են BMW-ն, փակել գազաբալոնի փականն ու այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։ գլխավորությամբ։

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։