Գլխավոր Լուրեր Միջազգային Ադրբեջանն իրավունք ունի ռազմական ճանապարհով կարգավորել Ղարաբաղի հիմնախնդիրը. Ասքերով

Ադրբեջանն իրավունք ունի ռազմական ճանապարհով կարգավորել Ղարաբաղի հիմնախնդիրը. Ասքերով

5408
0

Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆետ Ասքերովը երեքշաբթի անցկացված արտահերթ լիագումար նիստում հայտարարել է, որ Ադրբեջանն իրավունք ունի ազատագրելու «իր տարածքները» ռազմական ճանապարհով:

«Մենք խաղաղասեր պետություն ենք և մերժում ենք պատերազմը՝ որպես այլ երկրների տարածքները գրավելու միջոց: Լեռնային Ղարաբաղը և դրա հարակից տարածքները շրջափակված են եղել Հայաստանի կողմից: Եթե հայերը չհեռանան մեր տարածքից՝ Ադրբեջանն իրավունք ունի ազատագրել շրջափակված հողերը ռազմական ճանապարհով»,- Թրենդ գործակալությունը մեջբերում է ադրբեջանցի գործչի խոսքը:

Փոխխոսնակը հավելել է, որ Ադրբեջանն այդ «իրավունքն ունի ՄԱԿ-ի կանոնադրության և իր օրենսդրության համապատասխան»: