Գլխավոր Լուրեր Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտնել է Հայաստանի հետ լայնածավալ մարտական գործողությունների հնարավորության մասին

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը հայտնել է Հայաստանի հետ լայնածավալ մարտական գործողությունների հնարավորության մասին

0
1054

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարել է լայնածավալ մարտական գործողությունների հնարավորության մասին:

«Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի հետ հարցազրույցում մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը, որն առաջացել է Ադրբեջանի ԶՈՒ ագրեսիվ գործողությունների հետեւանքով, ադրբեջանցի դեսպանը հայտարարել է, որ «սահմանին կոնֆլիկտը կարող է վերածվել խոշոր բախումների»:

Կրկնելով «օկուպացիայի, բանակցությունների արդյունքների բացակայության» մասին թվարկումը՝ նա «չի բացառել տարածաշրջանում լայնածավալ մարտական գործողություններ սկսվելը»:

«Բանն այն չէ, թե ով է առաջինը սկսել, ով պատասխանել: Դրանք բոլորը նշանակություն չունեցող դետալներ են»,- հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը՝ անուղղակիրոն ընդունելով Բաքվի մեղքը: «Ադրբեջանը երեկ հերթական զոհերն է ունեցել: Մենք դա չենք թաքցնում: Հարցը պետք է լուծել: Մենք պատրաստ ենք այն խաղաղ ճանապարհով լուծել: Բայց ոչ թե բանակցություններով հանուն բանակցությունների, այլ կոնկրետ սուբստանտիվ բանակցություններով, որոնք կարող են հարցը մեռյալ կետից շարժել: Քանի դեռ հարցը չի լուծվել, այդպիսի բաներ կարող են տեղի ունենալ: Եվս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել՝ կարող են վերաճել լայնածավալ պատերազմի՝ իր բոլոր բացասական հետեւանքներով»,- հայտարարել է դեսպանը: