Ադրբեջանական «Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտ»-ը իր ֆեյսբուքյան էջում կիսվել է օգտատեր Հաբիբ Մյունթեզիրի հրապարակմամբ, հաաձայն որի՝ ադրբեջանական կողմն ունի 4 սպանված, որից 2-ը բարձրաստիճան զինվորականներ են։
Ըստ գրառման՝ ՀՀ ԶՈՒ կողմից ոչնչացվել է գեներալ-մայոր Փոլադ Իսրայըլ օղլու Հաշիմովը, հրետանու պետ, գնդապետ Իլգար Միրզաևը, զինծառայողներ Էլչին Արիֆ օղլու Մուսթաֆաևը և Իլգար Այազ օղլու Զեյնալովը։
Կարճ ժամանակ անց ինստիտուտը ջնջել է հրապարակումը։