Tert.am-ը գրում է․
Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսը և գործող պատգամավոր Մարտին Սոննեբորնն իրենց թվիթերյան օգտահաշիվներում անդրադարձել են վերջին մի քանի օրերին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և դատապարտել են Ադրբեջանի գործողությունները:
«Հուլիսի 12-ից ադրբեջանական ուժերը կրակում են Տավուշում տեղակայված դիրքերի ուղղությամբ: Պինդ կացեք, եղբայրներ»,-գրել է կիպրոսցի նախկին պատգամավորը:
Գերմանացի պատգամավոր Մարտին Սոննեբորնը թվիթերյան էջում կիսվել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գրառմամբ և ինքն էլ գրել. «Ադրբեջանը նորից կրակում է: Իսկ ՔԴՄ/ՔՍՄ-ի (գերմանական քաղաքական դաշինք-Tert.am) քաղաքական գործիչները կաշառք են վերցնում այդ մեռած ռեժիմից: Ինչ ամոթ է»: