Գլխավոր Լուրեր Ֆրանսիան երկխոսության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

Ֆրանսիան երկխոսության կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին

0
1160

Ֆրանսիան դատապարտում է զինված բախումները հայ-ադրբեջանական սահմանին և երկու կողմին էլ կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև վերսկսել երկխոսությունը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել երկրի ԱԳՆ-ն:

«Ֆրանսիան դատապարտում է զինված բախումները, որոնք կիրակի օրվանից տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և հանգեցրել են մի քանի մարդու մահվան: Ֆրանսիան երկու կողմերին էլ կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և վերսկսել երկխոսությունը՝ իրավիճակի սրումից խուսափելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան ռուս և ամերիկացի գերծընկերների հետ հաստատում է իր հավատարմությունը ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ միջազգային իրավունքի համապատասխան: