Հորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը և ավտոերթեր չկազմակերպել դեպի Տավուշ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին նման ակցիաները կարող են խանգարել ԶՈւ-երի և տեղական ինքնակառավարման մարմինների բնականոն գործունեությանը»,- գրել է նա: