Գլխավոր Լուրեր Ծուղակ ընկնելը մարտավարական իրավիճակ է, որը տվյալ դեպքում կապված էր տեղանքի, օրվա...

Ծուղակ ընկնելը մարտավարական իրավիճակ է, որը տվյալ դեպքում կապված էր տեղանքի, օրվա ժամի և ՀՀ ԶՈՒ վարած գործողությունների բնույթի հետ. ՊՆ խոսնակը՝ հակառակորդի զինծառայողների՝ ծուղակում մնալու վերաբերյալ

0
1425

Tert.am-ը գրում է․

Ծուղակ ընկնելը մարտավարական իրավիճակ է, որը տվյալ դեպքում կապված էր ինչպես տեղանքի, այնպես էլ օրվա ժամի և ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների վարած գործողությունների բնույթի հետ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով հարցին, թե հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանման քանի զինծառայող է մնացել ծուղակում և ինչ է եղել նրանց հետ հիմա:

Շուշան Ստեփանյանը նշեց, որ այլ մանրամասները հայտնելը նպատակահարմար չէ:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել էր հերթական հարձակումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաև ծուղակում մնացած զինծառայողներ:

Հայկական կողմը կորուստներ չունի»,- տեղեկացրել էր նա: