Գլխավոր Լուրեր Մամուլ «Ժամանակ». Ինչո՞ւ է Բակո Սահակյանը կանչել Արմեն Սարգսյանին. երկուսը մեկում

«Ժամանակ». Ինչո՞ւ է Բակո Սահակյանը կանչել Արմեն Սարգսյանին. երկուսը մեկում

2355
0

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել էին Երևան և հանդիպում­ներ ունեցան Հայաստանի նոր ղեկավարության հետ: Համանախագահների այցին ընդառաջ Արցախի պաշտ­պանական բանակը տարա­ծել էր հայտարարություն, որտեղ խոսվում է առաջնագծում Ադրբեջանի ակտիվ շարժերի և կուտակումների մասին: Համանախագահնե­րի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, մեկնեց Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Պուտինի հետ: Այցի առիթը ֆուտբոլի աշխարհի առաջնության բացումն է, որին, ի դեպ, մասնակցելու է նաև Ալիևը: Բայց Ալիև-Փաշինյան հանդիպում Մոսկվայում նախատեսված չէ:

Միաժամանակ, հունիսի 13-ի առավոտյան Արցախի նախա­գահ Բակո Սահակյանի հրավե­րով Արցախ է մեկնել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Որն է հրավերի բուն նպա­տակը՝ արցախյան հակամար­տության իրողությունների շուրջ քննարկումնե՞րը, թե՞ Արցախի ներքին զարգացումների վերա­բերյալ խորհրդատվություննե­րը:

Իսկ գուցե, այսպես ասած, երկուսը մեկ այցում, երկուսը միասին և փոխկապակցված: Արցախի Նախագահ Բակո Սահակյանն օրերս հայտարարել էր, որ այլևս չի առաջադրվելու նախագահի պաշտոնի համար:

Նախագահի հերթական ընտ­րությունը նախատեսված է 2020 թվականին, բայց Սահա­կյանի հայտարարությունից հե­տո շատերը առնվազն հարց­նում են, թե արդյո՞ք կլինի ար­տահերթ ընտրություն: Առավել ևս, որ Արցախում վերջին օրե­րին տեղի է ունենում թավշյա իշխանափոխություն, և հրա­ժարական են տվել գործնակա­նում բոլոր առաջին դեմքերը՝ բացառությամբ պաշտպանու­թյան նախարարի և հենց Բակո Սահակյանի: Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Արցախում ձևավորվում է նոր իշխանություն, և աներկբա է, որ այդ գործընթա­ցը Հայաստանում թավշյա հեղափոխության տրամաբանա­կան շարունակությունն է:

Միաժամանակ ակնհայտ է, որ թե´ Հայաստանում, թե´ Արցա­խում նոր իշխանության հան­գամանքը չի կարող չանդրա­դառնալ բանակցային գործըն­թաց կոչվածի վրա: Առնվազն առկա է հարց, թե արդյո՞ք նոր իշխանությունը ենթադրելու է Արցախի հարցում հին մոտե­ցումներից հրաժարում և նոր ռազմավարության անցում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ որոշա­կի նոր երանգներ հաղորդել է իրավիճակին, սակայն ակն­հայտ է, որ անհրաժեշտ է ձևակերպված բանաձև և ռազմա­վարություն, հստակեցում, թե ինչից է հրաժարվում հայկական կողմը և ինչ է առաջարկում դրա փոխարեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: