Գլխավոր Իրավական Դավթաշենի թաղապետի տեղակալն ու «Երևան» հիմնադրամի տնօրենը ձերբակալվել են. ԱԱԾ

Դավթաշենի թաղապետի տեղակալն ու «Երևան» հիմնադրամի տնօրենը ձերբակալվել են. ԱԱԾ

2698
0

Tert.am-ից տեղեկանում ենք.

Հունիսի 13-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում կատարել էր խուզարկություններ, հարուցված է քրեական գործ, որի շրջանակներում երկու անձ՝ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալն  ու «Երևան» հիմնադրամի տնօրենը, ձերբակալվել է:

Երկու քաղաքացիների ձերբակալման մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը.«Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կարապետյանը և «Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը ձերբակալվել են»,-ասաց նա:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Ամբողջական հոդվածը կարդացեք աղբյուր կայքում։