Գլխավոր Լուրեր Արմեն Գրիգորյանը Ադրբեջանին զենք վաճառելու հարցով իր մտահոգությունն է հայտնել Բելառուսի դեսպանին

Արմեն Գրիգորյանը Ադրբեջանին զենք վաճառելու հարցով իր մտահոգությունն է հայտնել Բելառուսի դեսպանին

0
2228

????????????????????????????????????

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկի հետ և մտահոգություն է հայտնել Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված:

Այդ մասին Արմեն Գրիգորյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Այսօր հանդիպեցի ՀՀ-ում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին։ Դեսպանին փոխանցեցի մեր խորը մտահոգությունն այն կապակցությամբ, որ Բելառուսը, լինելով Հայաստանի բարեկամ երկիր, ունենալով գործընկերային պարտավորություններ, սպառազինություն է վաճառում Ադրբեջանին, դրանով նպաստում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին, որը վտանգում է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված ջանքերը»։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տրածել բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր գնելու վերաբերյալ՝ չնշելով դրանք քանակը:

Ավելի վաղ ստացված տեղեկատվության համաձայն, պայմանագիրը ենթադրում է «Պոլոնեզի» 10 կոմպլետի  մատակարարում, որի մեջ ներառված են հրթիռներ, տրանսպորտ, կառավարման կետ, ռադիոտեղորոշիչ կայաններ եւ այլն): Նաեւ նշվում է, որ համակարգերն արդեն ներառվել են Ադրբեւանի սպառազինությունում:

Բաքվի եւ Մինսկի միջեւ այս գործարքի մասին հայտնի էր դարձել դեռ այս տարվա ապրիլին: «Պոլոնեզ» համակարգը նախատեսված է հակառակորդի ցանկացած խմբային կամ կետային թիրախներին, կենդանի ուժին ու տեխնիկային հարվածելու համար։ Բաքուն «Պոլոնեզ» համակարգեը դիտարկում է որպես պատասխան «Իսկանդերներին», որոնք առկա են Հայաստանի զինված ուժերի զինանոցում: Ռազմական փորձագետների կարծիքով, Ադրբեջանը շեշտը դնում է այնպիսի միջոցների վրա, որոնք թույլ են տալիս խոցել հակառակորդի ռազմավարական խորության վրա գտնվող օբյեկտները, եւ «Պոլոնեզների» գնումը այդ համատեքստումէ  դիտարկվում: