Գլխավոր Սպորտ Ռուսաստանի հավաքականը ԱԱ-2002-ից հետո առաջին հաղթանակը տարավ Մունդիալում

Ռուսաստանի հավաքականը ԱԱ-2002-ից հետո առաջին հաղթանակը տարավ Մունդիալում

1535
0

Այսօր աշխարհի 2018 թվականի առաջնության մեկնարկային խաղում, «Լուժնիկի» ստադիոնում Ռուսաստանի հավաքականը 5:0 հաշվով ջախջախեց Սաուդյան Արաբիայի ընտրանուն:

Հետաքրքիրն այն է, որ սա ռուսների համար 2002 թվականի ԱԱ-ից հետո առաջին հաղթանակն էր Մունդիալներում: Վերջին անգամ Ռուսաստանի ընտրանին հաղթել էր Թունիսի հավաքականին 2:0 հաշվով: Եվս մեկ հետաքրքիր փաստ է այն, որ սա Ռուսաստանի հավաքականի առաջին հաղթանակն էր ԱԱ-ներում ոչ աֆրիկյան հավաքականների հանդեպ:

Բացի այդ էլ Ստանիսլավ Չերչեսովի թիմը առաջին հաղթանակը տարավ վերջին 7 խաղերում: