Գլխավոր Սպորտ ԱԱ-2018․ B խումբ․ Իրանը վերջին րոպեներին խփած գոլի շնորհիվ հաղթեց Մարոկկոյին

ԱԱ-2018․ B խումբ․ Իրանը վերջին րոպեներին խփած գոլի շնորհիվ հաղթեց Մարոկկոյին

2126
0

Ռուսաստանում մեկնարկած աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան B խմբում ընդգրկված հավաքականները։ Խմբի բացահայտ ֆավորիտները խաղալու են ավելի ուշ, իսկ մինչ այդ հանդիպեցին Մարոկկոն և Իրանը։

Սանկտ Պետերբուրգում հիմնականում կոշտ պայքար էր, որում ավելի ակտիվ էին իրանցիները։ Խաղն ավարտվեց Իրանի հաղթանակով։ Հանդիպման վերջին րոպեներին Ազիզ Բուհադուզը դարձավ ինքնագոլի հեղինակ։