Դեկտեմբերի 15-ից Թբիլիսի-Երևան-Մոսկվա ուղղությամբ չվերթերը վերականգնվում են. «Արմենիա» ավիաընկերություն
Դեկտեմբերի 15-ից «Արմենիա» ավիաընկերությունը վերականգնում է տարանցիկ չվերթերը Թբիլիսի-Երևան-Մոսկվա ուղղությամբ։
Հայատանի Հանրապետություն կարող են ժամանել բոլոր օտարերկրյա քաղաքացիները՝ առանց սահմանափակման։
Վրաստանի Հանրապետություն կարող են մուտք գործել Վրաստանի քաղաքացիները, Վրաստանի Արտգործնախարարության կողմից երկիր մուտք գործու հատուկ թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, ում ընտանիքի անդամը (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում է Վրաստանի քաղաքացի։
Ռուսաստանի Դաշնություն կարող են մուտք գործել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն օտարերկրյա քաղաքացիները, ում ընտանիքի անդամը (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում է ՌԴ քաղաքացի։
Ավիատոմսերը ներառում են 8 կգ ձեռքի ուղեբեռ և 25 կգ ուղեբեռ: