Կամավորական Գարիկ Գրիգորյանի մայրը՝ Կարինե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հոկտեմբերի 28-ից տղայից լուր չունի:
«Հայ ժողովուրդ դիմում եմ Ձեզ
Ճակատագիրը շատ դաժան գտվեց իմ նկատմամբ. ամուսինս անհայտ կորած է 1992 թվականից, որդիս՝ Գարիկ Գառնիկի Գրիգորյանը, ով 13 տարեկանից կռվել է Արցախում, մասնակցել է ապրիլյան պատերազմին, այս տարի կամավոր մեկնել է Հայրենիքը պաշտպանելու։ Հոկտեմբերի 28-ից էլ լուր չունեմ:
Նիկո՛լ, դու կորցրեցիր դուխիներդ, կինդ ցավում է խաղալիքների համար, հասկանում եմ ձեր կորուստը շատ մեծ է, բայց քեզ ձեռք մեկնող կլինի… Իսկ ինձ ով պետք է օգնի, ով պետք է իմ խնդրով զբաղվի…
Հայ ժողովուրդ, ով կարող է օգնել ինձ, խնդրում եմ օգնեք գտնեմ որդուս, մենք կառավարություն չունենք, մենք չունենք պետական մարմիններում մեկը, ով կօգնի մեզ , դիմում եմ աշխարհի բոլոր հայերին, ով կարող է, օգնեք ինձ գտնեմ որդուս»,- գրել է Ադամյանը: