Գլխավոր Լուրեր Երկրաշարժ Է տեղի ունեցել

Երկրաշարժ Է տեղի ունեցել

0
2381

 

Դեկտեմբերի 10-ի երեկոյան 3,1 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի հարավարեւմտյան Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Սեյսմոլոգների տեղեկատվության համաձայն, ստորերկրյա ցնցումները գրանցվել են Երեւանի ժամանակով 22:53-ին, Բորժոմ քաղաքից 12 կիլոմետր դեպի հարավ-արեւմուտք: Նշվում Է, որ երկրաշարժի կենտրոնը գտնվել Է 13 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: