Հումորիստ, դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) Instagram-ի իր էջում հաճախ է զվարճալի հրապարակումներ անում, ինչն էլ ուրախացնում է նրա երկրպագու-հետեւորդներին: Այս անգամ դերասանը հումորային լուսանկար է հրապարակել արդիական՝ ֆուտբոլային թեմայով:
Լուսանկարում Մկոյի ձեռքին ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի գավաթն է, սակայն նա այնքան էլ երջանիկ տեսք չունի: Հումորիստը մեկնաբանել է լուսանկարը հետեւյալ կերպ. «Տեսնես մի օր էս գավաթը Հայաստան կգա՞»: Հետեւորդները արձագանքել են հրապարակմանը: Նրանցից մեկն, օրինակ, գրել է «Մինչև գա բոլորս կծերանանք»:
Աղբյուրը՝ style.news.am