Գլխավոր Լուրեր Շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի ակտիվ տեղաշարժեր և կուտակումներ են նկատվել. ՊԲ

Շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդի ակտիվ տեղաշարժեր և կուտակումներ են նկատվել. ՊԲ

2111
0

Արցախի պաշտպանության նախարարությունն ամփոփել է անցնող շաբաթվա իրավիճակը: Գերատեսչության տեղեկացմամբ՝ հունիսի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց:

Բացի այդ՝ շաբաթվա ընթացքում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում նկատվել են ադրբեջանական բանակի կենդանի ուժի և զինտեխնիկայի տեղաշարժեր ու կուտակումներ:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և ձեռնարկում իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ: