Կանաս լճի մոտ գտնվող արգելոցի աշխատակիցը տեսանկարել է էակի, որն իր չափերով համեմատելի է Շոտլանդիայի հայտնի լոխնեսյան հրեշին, հայտնում է Daily Mail-ը:
Տեսանյութի հեղինակ Վան Սինյանը համոզված է, որ սարսափելի հրեշի է տեսել, որի որոշ մասերը ջրի վրա են հայտնվել:
«Չեմ կարծում, որ դա ալիքներն էին, քանի որ շարժվում էր հոսանքին հակառակ»,- ասել է նա թղթակիցներին:
Կանաս լճում վայրի բնության կենտրոնի տնօրեն Սուն Ցզիդանի ենթադրությամբ՝ տեսանյութում խոշոր ծովային կենդանիներից մեկն է, որոնք բնակվում են ջրամբարում:
Անցյալ ամիս մի քանի զբոսաշրջիկներ պնդել էին, որ իրենք էլ են տեսել Կանասի հրեշին, որը դանդաղ շարժվում էր ջրի տակ:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...