Գլխավոր Սպորտ ԱԱ-2018․ Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային

ԱԱ-2018․ Բրազիլիան չկարողացավ հաղթել Շվեյցարիային

1614
0

Աշխարհի առաջնությունում մեկնարկեց մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ Բրազիլիայի հավաքականը։ Ռոստովում կայացավ E խմբի երկրորդ հանդիպումը, որում Տիտեի գլխավորած թիմի մրցակիցը Շվեյցարիան էր։

Սպասվածի համաձայն բրազիլացիներն ակտիվ մեկնարկեցին և արդեն 20-րդ րոպեին կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն դարձավ գոլի հեղինակ։

Գոլից հետո Բրազիլիան շարունակեց ակտիվ գործել և փորձեց զարգացնել հաջողությունը, սակայն չստացվեց։

Հանդիպման երկրորդ հատվածում շվեյցարացիներին հաջողվեց խփել պատասխան գնդակը։ Անկյունայինի խաղարկումից հետո դիպուկ էր Ստիվեն Ցուբերը։