Գլխավոր Լուրեր Միջազգային Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կա 3 զոհ, 200-ից ավելի տուժած

Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կա 3 զոհ, 200-ից ավելի տուժած

1942
0

Ճապոնիայի արևմտյան Օսակա պրեֆեկտուրայում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, մինչդեռ տուժածների թիվը գերազանցում է 200-ը:

Զոհերի թվում են երկու տղամարդ և իննամյա աղջիկ, որը մնացել է դպրոցի փլուզված պատերի տակ:

Ինչ վերաբերում է տուժածներին, ապա նրանց թիվը 217 է: Ստորգետնյա ուժեղ ցնցումները զգացվել են ոչ միայն Օսակայում, այլ նաև հարևան պրեֆեկտուրաներում: