Համացանցի ռուսական տիրույթում սկանդալային հոլովակ է պտտվում։ Տեսանյութին կից նշվում է, որ AspeT շարժման հայ համակիրները բազմամարդ վայրերում հայ աղջիկների են փնտրում և գտնելով նրանց տարբեր ազգերի տղամարդկանց ընկերակցությամբ մեծ սկանդալ են սարքում, գրում է fishki.net-ը:
Նրանք վիրավորում են հայ աղջիկներին և վերջում հավելում, որ հայ կոչվելու իրավունք չունեն:
Տարածված տեսանյութում նույնպես հայ ներկայացող մի տղա մոտենում է իր ռուս ընկերոջ հետ Մակդոնալդսում նստած հայ աղջկան ու վիրավորում: