Գլխավոր Լուրեր ԱԺ-ն վաղը արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու...

ԱԺ-ն վաղը արտահերթ նիստ կգումարի․ օրակարգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցն է

0
1706

Ազգային ժողովը վաղը՝ հունիսի 19-ին, արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցն է: Նման որոշում է կայացրել կառավարությունն իր այսօրվա արտահերթ նիստում:

Հարցը կառավարությունում ներկայացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սահմանադրության 96-րդ եւ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածների հիման վրա, Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով հանցանք կատարելու, այն է՝ մի խումբ անձանց կողմից զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը:

Նրա նկատմամբ քրեական հետախնդում կարող է հարուցվել միայն ԱԺ համաձայնությամբ, հետեւաբար Գլխավոր դատախազը դիմել է կառավարությանը՝ հայտնելով, որ առկա են ԱԺ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան նկտամամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց կիրառելու բավարար հիմքեր եւ առաջ է եկել ԱԺ կանոնակարգ օրենքի 108-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու ԱԺ համաձայնությունն ստանալու նպատակով համապատասխան ընթացակարգ սկսելու անհրաժեշտություն:

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, ԱԺ հերթական նիստերի ընթացքում պարտադիր քննարկման ենթակա հարցերից է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին հարցը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ հերթական նստաշրջանը ավարտվում է հունիսի 21-ին, իսկ այս նստաշրջանը, իսկ այս նստաշրջանի հերթական նիստերն արդեն իսկ ավարտվել են, ԱԺ հերթական նիստի օրակարգի հարցերը սպառելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում նախաձեռնելու արտահերթ նիստ, ինչն էլ առաջարկում է ի կատար ածել կառավարության որոշմամբ:

Առաջարկվում է արտահեթ նիստը գումարել հունիսի 19-ին, ժամը 11-ին, որի օրակարգում ներառվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկման հարցը»: