Գլխավոր Լուրեր Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 39-ամյա կինը մահացել է, նրա մայրն էլ հրաժարվել...

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 39-ամյա կինը մահացել է, նրա մայրն էլ հրաժարվել է բուժօգնությունից

0
1782

Ժամը 16:00-ի սահմաններում Վանաձորի բնակիչ, 39-ամյա Լուսինե Թադևոսյանը իր վարած Mini Cooper մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Գուգարք գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում:
Վթարի հետևանքով վարորդ Լ. Թադևոսյանը տեղում մահացել է:

Փաստի առթիվ Վ. Այվազյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Վթարի պահին ավտոմեքենայի մեջ է եղել նաև վարորդի մայրը և օպերատիվորեն ժամանած Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խմբին մայրը հայտնել է, որ ինքը չի տուժել և հրաժարվել է բժշկական օգնությունից:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել: