Ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի երկրորդ խաղում հանդիպեցին Թունիսի և Անգլիայի հավաքականները։
Վոլգոգրադում կայացած խաղն ավարտվեց անգլիացիների հաղթանակով։
Հանդիպման հաշիվը բացեցին Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի ֆուտբոլիստները։ 11-րդ րոպեին աչքի ընկավ Հարի Քեյնը։
35-րդ րոպեին Կայել Ուոլկերը սեփական տուգանայինում խախտեց կանոնները և գլխավոր մրցավարը նշանակեց 11-մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Ֆերժանի Սասին։
Հանդիպման վերջին րոպեներին Հարի Քեյնը դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ բերեց Անգլիային։
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...