Գլխավոր Դեսից-դենից Երեկոյան աղոթք

Երեկոյան աղոթք

1581
0

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների,
Ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին,
Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին:
Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին և մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն.-
Հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին,
Ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին, որովհետեւ Դու, ամենակա՜լ Տեր,
Գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և գիտցածից էլ ավելի:
Որդուդ եւ ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ վայելում են փառքը,
Իշխանությունն ու պատիւը,
Այժմ եւ միշտ և հավիտյանս հավիտենից:
ԱՄԵՆ: