Հունիսի 20-24-ի գիշերը եւ երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաեւ կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 21-23-ին 2-3 աստիճանով կբարձրանա:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 20-24-ի գիշերը եւ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +30+32 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +14+16, ցերեկը` +27+29,
Գեղարքունիքում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,
Լոռիում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +21+25,
Տավուշում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +24+27,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +14+16, ցերեկը` +30+32,
Արարատում՝ գիշերը`+16+19, ցերեկը` +30+32,
Արմավիրում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +30+32,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +19+24,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +30+32,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +30+33,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +22+25,
Արցախում՝ գիշերը` +12+15, ցերեկը՝ +25+28: