‼️ «Դուք ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցած
Շուշի քաղաքը հայկակա՞ն է». Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ԱԺ ամբիոնից զբաղված է պրոադրբեջանական քարոզչությամբ
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում տպավորություն ստեղծվեց, որ խորհրդարանի ամբիոնի մոտ կանգնած է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի ղեկավարը կամ Ադրբեջանի շահերը ներկայացնող լոբբիստ:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Շուշին հայկական քաղաք չէ, քանի որ մինչև ազատագրումն ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն:
Ավելի վաղ, կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից և Շուշին թշնամուն հանձնելուց հետո նա հայտարարել էր, թե «Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք» է: