Գլխավոր Լուրեր Արդեն 3 ամիս է, որ քեզնից լուր չունենք, մեր Հույս, 3 ամիս...

Արդեն 3 ամիս է, որ քեզնից լուր չունենք, մեր Հույս, 3 ամիս է…

0
1853

Արդեն 3 ամիս է, որ քեզնից լուր չունենք, մեր Հույս, 3 ամիս է մեր կյանքը կանգ է առել, Հուսս, արևս, լույսս…

3 ամիս, 92 օր, 2208 ժամ …

Խենթանալու է, եթե արդեն չենք խենթացել, Հու՛սս, եթե արդեն չենք խենթացել …

Մեկ է, Հո՛ւս, մեկ է, եղբա՛յրս, եթե պետք լինի, ողջ կյանքս կսպասեմ քեզ, իմ քաջարի եղբայր, ես գիտեմ, որ մի օր գրկելու եմ քեզ ու սեղմեմ կրծքիս՝ ամուր֊ամուր…

Իմ քաջ ու անվախ, իմ հպարտություն, ես մի՛շտ, մի՛շտ եմ հպարտացել քեզնով, մի՛շտ, ու միշտ պիտի հպարտանամ, որ քեզ պես Եղբայր ունեմ, որն ամենադժվար պահին անգամ, երբ շատերն իրենց կյանքն են փրկել, դու մտածել ես վիրավոր զինակցիդ մասին, Աստծո տված մեր Հույս, մեր լույս…

Հետ դարձա, Հու՛սս, հրաշքս՝ քեզ այդպես էլ չգտած։ Բայց հույսս, հավատս չեմ կորցնում, ի՛մ լույս, շարունակելու եմ փնտրել քեզ, շարունակելու եմ փնտրել. գիտեմ, որ Ամենակարող Աստված բարեգութ կգտնվի ու քո մեծ, անսահման մեծ սրտի համար կպահի քեզ …

Այդ մեկ ամսվա մեջ շատ բան լսեցի, շատ բան պարզեցի։ Էն որ դու հրաշք ես, հզոր ես, անվախ, քաջ ու անձնվեր ես, բարի ու հոգատար ես, որ ՄԵծ սիրտ ունես, որ քեզ նմանը չկա, էդ ես շատ լավ գիտեմ, իմ աննման եղբայր…

Քո մասին հավաքածս տեղեկությունները գիրք կդառնան, թե գրի առնեմ, ՀԶՈ՛ՐՍ…

Պիտի գրի առնեմ, պիտի բոլորի ասածներն ու պատմածները գրի առնեմ, որ չխենթանամ, մինչև գաս …

 

 

https://m.facebook.com/story.php?story_fbid=2846972272184116&id=100006141126409