Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն:
«Արմենպրես» լրատվական գործակալության տեղեկություններով Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկությունից հետո Առաքել Մովսիսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ:
Այգեկ գյուղի համայնքապետ Վարուժան Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրել է, որ ԱԱԾ-ն նախկին պատգամավորի տնից ոչինչ չի տեղափոխել, իսկ Առաքել Մովսիսյանին տարել են մեքենայով: