Գլխավոր Սպորտ ԱԱ-2018. Խորվաթիան ջախջախեց Արգենտինային (տեսանյութ)

ԱԱ-2018. Խորվաթիան ջախջախեց Արգենտինային (տեսանյութ)

2510
0

ԱԱ-2018-ի խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը մրցեց Խորվաթիայի հետ:

Անչափ հետաքրքիր և դիտարժան պայքարում Խորվաթիան հաղթեց խոշոր` 3:0 հաշվով:

Հաշիվը բացեց Ռեբիչը` Կաբալերոի կոպիտ սխալից հետո: Երկրորդ կեսում Լուկա Մոդրիչի փայլուն հարվածը կրկնապատկեց հաշիվը: Վերջնամասում խորվաթները արագ գրոհ անցկացրին ու խփեցին նաև երրորդ գոլը: Աչքի ընկավ Ռակիտիչը:

D խմբում Խորվաթիան վաստակում է 6 միավոր և դուրս գալիս փլեյ-օֆ: Արգենտինան ու Իսլանդիան ունեն մեկական միավոր: Նիգերիան դեռ միավոր չի վաստակել: