Գլխավոր Դեսից-դենից Երբ օրգանիզմը օգնություն է խնդրում․ 9 կարևոր ազդանշաններ, որոնք չի կարելի անտեսել

Երբ օրգանիզմը օգնություն է խնդրում․ 9 կարևոր ազդանշաններ, որոնք չի կարելի անտեսել

0
109130

Հարկավոր է ուշադիր լինել նշաններին, որոնք հնարավորություն են տալիս ժամանակին ախտորոշել առողջական խնդիրներն ու համապատասխան բուժում ստանալ:

Ներկայացնում ենք մի քանի խնդիր, որոնք կարող են բժշկական միջամտություն պահանջել:

Վարդագույն կրունկներ

Եթե կրունկների հատվածում մաշկը վարդագույն է դարձել, այն բարակ է կամ կնճռոտ, հարկավոր է հետազոտություններ անցնել և ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը: Այս խնդիրները կարող են վկայել նյութափոխանակության խանգարումների, այդ թվում՚ դիաբետի մասին:

Գրկախառնություների զգացում

Եթե երբեմն զգում եք, որ ձեզ որևէ մեկը գրկում է կամ պարաններով կապում ոտքերի, որովայնի հատվածում, հարկավոր է դիմել մասնագետի և բացառել ցրված սկլերոզի զարգացման հավանականությունը: Նմանատիպ զգացումներ կարող են առաջանալ նաև ձեռքերի և ոտքերի հատվածում. մարդուն թվում է, թե ձեռնոց է կրում կամ ծանր կոշիկներ:

Նոսր հոնքեր

Եթե նկատում եք, որ հոնքերի ծավալը նոսրանում է, հարկավոր է ստուգել վահանաձև գեղձի աշխատանքը: Այս նշանը կարող է վկայել հիպոթիրեոզի մասին:

Մատները նմանվում են նրբերշիկի

Նույնիսկ, եթե մաշկը գրգռված չէ, քորի զգացում չունեք, սակայն մատները սկսել են նրբերշիկի նմանվել, խորհրդակցեք բժշկի հետ: Այս նշանը կարող է վկայել արթրիտի մասին:

Արագ եք հագենում

Քիչ քանակով սնունդ օգտագործելիս արագ հագենալը կարող է օգնել ազատվել ավելորդ կիլոգրամներից, սակայն այն կարող է վկայել նաև նյութափոխանակության համակարգի աշխատանքի խանգարումների մասին: Եթե ձեզ անհանգստացնում է նաև այրոցի զգացումը, դա կարող է վկայել գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի մասին:

Որոշակի տարածքներում անհարմարության զգացում

Եթե մշտապես խնդրում եք բացել տրանսպորտային միջոցների կամ տարածքների պատուհանները, փողոցում շնչելն ավելի հեշտ է, քան տանը կամ աշխատավայրում, հարկավոր է հետազոտություններ անցնել և բացառել սրտային անբավարարությունը: Հարկավոր է ստուգել նաև վահանաձև գեղձի աշխատանքը, քանի որ այս ախտանշանը կարող է բնորոշ լինել նաև հիպոթիրեոզին:

«Ատելություն» բաց պատուհանների հանդեպ

Եթե մրսում եք նույնիսկ ամռանը, հարկավոր է ստուգել վահանաձև գեղձի աշխատանքը: Հնարավոր է՝ օրգանիզմին չի բավարարում յոդի մակարդակը, ինչը կարող է հիպոթիրեոզի նշան լինել:

Որևէ բան գողանալու ցանկություն

Սա կարող է դեմենցիայի առաջին ախտանշաններից լինել: Հազվադեպ դեպքերում են մարդիկ ինքնուրույն հասկանում խնդրի առկայությունը և դիմում մասնագետի:

Լայն եղունգներ

Եթե եղունգների ձևը սկսել է փոխվել, դրանք դառնում են ավելի կոր, լայն, խնդիրը կարող է կապված լինել սրտի առողջության հետ: Այս ախտանշանը վկայում է օրգանիզմում պաթոլոգիական պրոցեսների մասին: