Գլխավոր Լուրեր ՍոցՑանցային Facebook-ը կփոխի իր անունը, հայտնում է Verge պորտալը

Facebook-ը կփոխի իր անունը, հայտնում է Verge պորտալը

0
2137

Facebook ընկերությունը ծրագրում է հաջորդ շաբաթ փոխել անունը, հայտնում է Verge պորտալը, հղում կատարելով աղբյուրին:

«Ֆեյսբուքը նախատեսում է փոխել անունը հաջորդ շաբաթ՝ որպեսզի այն արտացոլի իր «մետատիեզերք»կառուցելու ուղղվածությունը», – հավաստիացնում է Verge-ի զրուցակիցը:

Սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը նախատեսում է դա քննարկել հոկտեմբերի 28-ին Facebook Connect ամենամյա համաժողովի ժամանակ, սակայն ռեբրենդինգի մասին կարող է ավելի վաղ հայտարարվել:

Ըստ պորտալի՝ դրանից հետո Facebook հավելվածն ինքը կդառնա մայր ընկերության վերահսկողության տակ գտնվող բազմաթիվներից մեկը:

Նոր անվանումը պահվում է խիստ գաղտնիության մեջ, նույնիսկ ղեկավարության բոլոր անդամները դա չգիտեն: Ենթադրվում է, որ այն կարող է կապված լինել օգոստոսին ներկայացված ընկերության նոր արտադրանքի՝ Horizon-ի հետ: Սա վիրտուալ գրասենյակների ցանց է, որին կարող եք միանալ տեսաժողովի միջոցով կամ օգտագործել Oculus VR վիրտուալ սաղավարտը: