Գլխավոր ՇոուԲիզ Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում սպանել է օպերատորին

Ալեք Բոլդուինը նկարահանման հրապարակում սպանել է օպերատորին

2739
0

Դերասան Ալեք Բոլդուինը Նյու Մեքսիկոյում «Ժանգը» (Rust) ֆիլմի նկարահանումների ժամանակ բուտաֆորային զենքից մահացու կրակոց է արձակել։ Այս մասին հայտնում է ABC7 հեռուստաալիքը՝ հղում անելով Սանտա-Ֆե շրջանի շերիֆին։

Ռեժիսոր Ջոել Սոուզան հոսպիտալացվել է ուսոսկրի վնասվածքով, բեմադրող օպերատոր Գալինա Հաթչինսը ծանր վնասվածք է ստացել, ուղղաթիռով տեղափոխվել տեղի վնասվածքաբանության կենտրոն, որտեղ էլ մահացել է։

Ավելի ուշ տեղեկություններ են ստացվել, որ վիրավոր ռեժիսորի վիճակը ծայրահեղ ծանր է։

Տեղի ունեցած ողբերգության հանգամանքները պարզվում են, մեղադրանք դեռևս առաջադրված չէ։ Դեպքը տեղի է ունեցել նկարահանումների համար ռեժիսորների կողմից հաճախ օգտագործվող Բոնանզա-Կրիկ ռանչոյում։