Աստղաբանները նշել են չորս նշաններ, որոնց նյութական բարեկեցությունը զգալիորեն կբարձրանա։
Ճագար
Այս մարդիկ օժտված են փառասիրությամբ, ինչը նրանց դարձնում է անդրդվելի և չզիջող նպատակին հասնելու ճանապարհին։ 2022 թվականին նրանց սպասվում է ոչ միայն ֆինանսական բարեկեցություն, այլ նաև կարիերայի աճ կամ բիզնես հաջողություն:
Խոզ
Ընտանեկան բիզնեսի հետ կապված բոլոր գործերը այս նշանի ներկայացուցիչների համար հատկապես հաջող կլինեն 2022 թվականին։ Նրանցից ոմանք կկարողանան օգտակար շփումներ հաստատել, որոնք ապագայում կբերեն կապիտալի ավելացման։
Ցուլ
Հենց Ցուլն է դառնալու Վագրի սիրելին, նա նրանից շատ նվերներ կստանա ու ամենահաջողակը կդառնա 2022 թվականին։ Այս նշանի ներկայացուցիչներին սպասվում է բարեկեցության բարելավում, ֆինանսական բարեկեցություն, կուտակված խնդիրների լուծում։
Ձի
Ձիու հաջողությունը գալիք տարում ուղղակիորեն կախված կլինի նրա ջանքերից: Նրանք, ովքեր քրտնաջան աշխատում են, չպետք է անհանգստանան ապագայի համար: Աստղաբանները այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս ակտիվ լինել ու մի կողմ դնել նեգատիվը, այդ դեպքում նրանց սպասվում են բազմաթիվ հաճելի անակնկալներ։