Գլխավոր Սպորտ Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմայից»

Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմայից»

53464
0

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ «Ռոմայից»՝ գրում է Pagine Romaniste-ն՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին:

Մխիթարյանը դժգոհ է, որ քիչ խաղաժամանակ է ստանում Ժոզե Մոուրինյոյի «Ռոմայում»: Ֆուտբոլիստին, սակայն, ավելի շատ անհանգստացնում է իր խաղային դիրքը: Մոուրինյոն Մխիթարյանին նախընտրում է ավելի շատ պաշտպանական գործառույթներ տալ, քան հարձակման, ինչով պայմանավորված՝ հայ կիսապաշտպանի արդյունավետությունը նվազել է՝ նախորդ մրցաշրջանի համեմատ:

Նշվում է նաև, որ չնայած հավաստումներին, թե Մխիթարյանի ու Մոուրինյոյի հարաբերություններում ամեն ինչ կարգին է, «Մանչեսթեր Յունայթեդում» համատեղ անցկացրած ժամանակահատվածից եկած խնդիրներն իրենց ամբողջական լուծումը չեն ստացել: