Գլխավոր Սպորտ ԱԱ-2018. Նիգերիան հաղթեց Իսլանդիային (տեսանյութ)

ԱԱ-2018. Նիգերիան հաղթեց Իսլանդիային (տեսանյութ)

2152
0

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում հանդիպեցին Նիգերիայի և Իսլանդիայի հավաքականները։

Վոլգոգրադում կայացած խաղում 2։0 հաշվով հաղթեցին աֆրիկացիները։ Նիգերիայի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ահմեդ Մուսան։

D խմբում 1/8 եզրափակիչի ուղեգիր արդեն նվաճել է Խորվաթիայի հավաքականը։ Երկրորդ տեղում Նիգերիան է, մեկական միավոր ունեն Իսլանդիան և Արգենտինան։

Վերջին տուրում Նիգերիան կխաղա Արգենտինայի հետ, իսկ Իսլանդիան կհանդիպի Խորվաթիային։