Գլխավոր Սպորտ ԱԱ-2018․ Շվեյցարիան հաղթեց Սերբիային (տեսանյութ)

ԱԱ-2018․ Շվեյցարիան հաղթեց Սերբիային (տեսանյութ)

1578
0

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության E խմբում հանդիպեցին Սերբիայի և Շվեյցարիայի հավաքականները։

Կալինինգրադում տեղի ունեցած խաղում Շվեյցարիան հաղթեց 2։1 հաշվով։ Սերբիայի հավաքականի կազմում 5-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդր Միտրովիչը։ Շվեյցարացիների կազմում 52-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց Գրանիտ Ջական։  Իսկ մրցավարի կողմից ավելացված ժամանակում Ջերդան Շակիրին հաղթանակ բերեց Շվեյցարիայի հավաքականին

E խմբում առաջատարները 4-ական միավորով Շվեյցարիայի և Բրազիլիայի հավաքականներն են։ Սերբիան ունի 3, իսկ Կոստա Ռիկան՝ 0 միավոր։