Գլխավոր ՇոուԲիզ Մահացել է Ալեքսանդր Գրադսկին

Մահացել է Ալեքսանդր Գրադսկին

943
0

Մահացել է խորհրդային եւ ռուս երգիչ, երգահան Ալեքսանդր Գրադսկին։ Այս մասին հայտնել է «5-րդ ալիքը»՝ վկայակոչելով աղբյուրին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ արտիստը մահացել է գիշերը ժամը 2-ին հիվանդանոցում։

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Գրադսկին հիվանդանոց է տեղափոխվել ինսուլտի կասկածանքով։ Նշվում էր, որ երաժշտի առողջությունը վատացել է սեպտեմբերին՝ կորոնավիրուսից հետո։

Ալեքսանդր Գրադսկին խորհրդային եւ ռուս երգիչ էր, երգերի հեղինակ, բանաստեղծ, կոմպոզիտոր եւ նվագում էր երաժշտական բազմաթիվ գործիքների վրա։ Նրան անվանում էին ռուսական ռոքի հիմնադիրներից մեկը։ Նա նաեւ մի քանի տարի մասնակցել է որպես մարզիչ «Ձայնը» երաժշտական շոուին։ Նոյեմբերի 3-ին Գրադսկին դարձել էր 72 տարեկան։