Miss Universe մրցույթի հաղթող Է դարձել Հնդկաստանի ներկայացուցչուհի Հառնաազ Սանդհուն:
Նա թագը ստացել Է իր նախորդից՝ Անդրեա Մեսայից, որը ծնունդով Մեքսիկայից Է:
Երկրորդ տեղում Հարավաֆրիկյան Հանրապետությունից սերված ներկայացուցչուհին Է:
Մրցույթին մասնակցել են 80 երկրների աղջիկներ: Միջոցառման եզրափակիչ փուլը, որն այս տարի տոնում Է իր 70-ամյակը, կայացել Է իսրայելական Էյլաթե առողջարանային քաղաքում:
«Միսս Տիեզերքին» առաջին անգամ են ընտրում այս երկրում: Ավելի վաղ Իսրայելի զբոսաշրջության նախարար Կոնստանտին Ռազվոզովը ՌԻԱ Նովոստիին հաղորդել Էր, որ մրցույթի անցկացումն ընթանում Է ըստ պլանի, չնայած կորոնավիրուսի նոր շտամի տարածմանը:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...