Գլխավոր Սպորտ ԱԱ-2018. Գերմանացիները Ռոյսի և Կրոսի գոլերի շնորհիվ հաղթեցին շվեդներին

ԱԱ-2018. Գերմանացիները Ռոյսի և Կրոսի գոլերի շնորհիվ հաղթեցին շվեդներին

1898
0

Ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբի երկրորդ տուրի խաղում Գերմանիայի և Շվեդիայի հավաքականները խաղացին Սոչիում: 2:1 հաշվով հաղթեցին գերմանացիները:

Հաշիվը բացեցին շվեդները հարձակվող Օլա Տոյվոնենի գոլի շնորհիվ: Ընդմիջումից հետո հավասարությունը վերականգնեց հարձակվող Մարկո Ռոյսը: Գերմանիայի թիմը վերջնամասն անցկացրեց 10 ֆուտբոլիստներով: Երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց պաշտպան Ժերոմ Բոատենգը: Ավելացված 5-րդ րոպեին Տոնի Կրոսը հաղթանակ պարգևեց Յոահիմ Լյովի գլխավորած թիմին:

Գերմանիան ու Շվեդիան վաստակել են 3-ական միավոր: Մեքսիկայի հավաքականը 6 միավորով առաջին տեղում է: Հարավային Կորեան երկու պարտությունից հետո զրկվել է խմբային փուլի արգելքը հաղթահարելու հնարավորությունից: Խմբային փուլի վերջին տուրում Շվեդիան կմրցի Մեքսիկայի, Գերմանիան՝ Հարավային Կորեայի հետ: