Գլխավոր ՇոուԲիզ Ինստագրամն առանձնացրել է 2021-ի տասը ամենահայտնի հրապարակումները

Ինստագրամն առանձնացրել է 2021-ի տասը ամենահայտնի հրապարակումները

579
0

«Ինստագրամ» սոցիալական ցանցն ամփոփել է տարվա արդյունքները՝ առանձնացնելով 10 ամենահայտնի հրապարակումները։ Առաջին տեղում պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է։ Հրապարակումը, որով նա ու կինը հայտնել են, որ երկվորյակի են սպասում, 32,3 միլիոն լայք է հավաքել։

Երկրորդ տեղում Արիանա Գրանդեի և Դալթոն Գոմեսի հարսանեկան լուսանկարներն է։ Այն ավելի քան 26,7 միլիոն լայք է հավաքել։

Երրորդ տեղում մոդել Քայլի Ջենների տեսանյութն է, որում նա հայտնել է, որ երկրորդ երեխային է սպասում։ Այդ հրապարակումն ընդհանուր առմամբ 24,6 միլիոն լայք ունի։

Քայլիին հաջորդում է Բիլի Այլիշի լուսանկարը, որում պատկերված է նրա մազերի նոր գույնը, ինչպես նաև հրապարակումը, որով Լիոնել Մեսսին հաստատել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբ տրանսֆերը։

Նոր տեսանյութ.