1. «Ես, թերևս, բաց կթողնեմ այդ միջոցառումը: Ես գիտեմ, որ այնտեղ ուրախ չեմ լինի»: Իսկ որտեղի՞ց գիտեք: Այդ իրադարձությունը դեռևս տեղի չի ունեցել: Այն փոխարինեք «Այնտեղ ուրախ կանցնի» արտահայտությամբ, և ձեր տրամադրությունն արմատապես կփոխվի:
2. Երբ ձեզ գովաբանում են արված աշխատանքի համար, դուք ասում եք՝ «Դատարկ բան է»: Եթե ձեզ գովաբանում են, ակնհայտ է, որ գնահատում են ձեր աշխատանքը: Այդ դեպքում ինչո՞ւ ինքներդ ձեզ չեք գնահատում: Ավելի լավ է պարզապես ասել՝ «Շնորհակալություն»:
3. «Ես երբեք չեմ կարողանա ազատվել այդ վերջին 5 կգ-ից»: Երբ դուք կենտրոնանում եք ինչ-որ բանի վրա, նյութականացնում եք այն և քաշում ձեր կյանք: Այդ բացասական պնդումը փոխարինեք «Իմ քաշը կատարյալ է» արտահայտությամբ: Եվ կենտրոնացեք այն բանի ուղղությամբ, ինչ ուզում եք ձեր կյանք բերել, այլ ոչ այն բանի, ինչ չեք ուզում:
4. «Դա անարդար է»: Կյանքը ոչ միշտ է համապատասխանում ձեր կատարյալ պատկերացումներին: Թուլացեք ևամեն ինչ ընդունեք այնպիսին, ինչպես կա: Փոխեք այն, ինչ կարող եք, և համակերպվեք նրա հետ, ինչ փոխել չեք կարող:
5. «Կարևորը հաղթանակն է»: «Ամեն ինչ կամ ոչինչ» ոգով մտքերը խանգարում են վայելել պահը, ամբողջությամբ ապրել կյանքը:
6. «Նա զայրացնում է ինձ»: Ո՛չ: Նա ինչ-որ բան է անում, որին դուք նախընտրում եք զայրույթով արձագանքել: Ոչ ոք չի կարող ձեզ ասել՝ ինչ պետք է զգաք կամ ինչպես արձագանքեք:
7. «Ես շատ զայրացած եմ»: Ո՛չ: Դուք էմոցիաներ ունեք, որոնք բացասական բնույթ ունեն: Դուք ձեր զգացմունքները չեք: Եվ դուք չար մարդ չեք:
8. «Ես չեմ դիմանա, եթե նա լքի ինձ»: Բաժանումը ծանր բան է, բայց դուք կարող եք հաղթահարել դա: Ավելին, բաժանումը կարող է օգուտ բերել ձեզ: Մի գերագնահատեք ողբերգության ծավալը: Ավելի լավ է պատկերացրեք, թե ինչ թռիչք կհետևի այդ ժամանակավոր անկմանը:
9. «Ես ունակ չեմ լավ սովորել»: Նման ընդհանրացումն անառողջ երևույթ է: Այդպիսի հայտարարություններով զգալիորեն սահմանափակում եք ձեզ: Ձեր իրական և ենթադրյալ թերությունները որպես աճի հնարավորությու դիտարկեք:
10. «Աստված իմ, ապուրի աղը շատ էր, ամբողջ ճաշը փչացավ»: Իսկապե՞ս: Իսկ մյուս ուտեստնե՞րը:
11. «Ես չեմ կարող նորմալ հարաբերություններ ունենալ, քանի որ մանուկ տարիքում բռնության եմ ենթարկվել»: Գերագնահատում եք անցյալի նշանակությունը: Դա վաղուց է եղել: Այո, դա ազդել է ձեզ վրա, բայց հիմա այն փուլում եք, երբ անցյալի սպիները բուժելն արդեն ձեր ընտրության հարցն է:
12. «Դպրոցում իմ երեխաների թերությունների ամբողջ մեղքն իմն է»: Ո՛չ, այդպես չէ: Իսկ ի՞նչ կասեք իրենց գործողությունների համար նրանց պատասխանատվության մասին: Որպես ծնող պետք է ուղղորդեք նրանց, կարգապահություն սովորեցրեք և օգնեք, բայց ուսման մեջ և ցանկացած այլ ոլորտում հաջողությունների գլխավոր պատասխանատուն իրենք են:
13. «Ինձ երբեք ոչ ոք չի սիրի»: Երբե՞ք: Եվս մեկ սխալ ընդհանրացում՝ ուղղված ինքներդ ձեզ:
14. «Ես այնքան հիմար եմ»: Դուք իսկապե՞ս հիմար եք: Մի՞շտ: Կյանքի բոլոր ոլորտներո՞ւմ: Իհարկե՝ ոչ: Մի՛ մոռացեք ձեր ուժեղ կողմերի մասին, սովորեք սխալների վրա:
15. «Այ, եթե ես նույնքան գեղեցիկ լինեի, որքան…»: Ոչ մի վատ բան չկա այլ մարդկանցով հիանալու և նրանց դրական գծերը վերցնելու մեջ, բայց դուք դուք եք: Ձեզ ուրիշների հետ բացասական ենթատեքստում համեմատելով՝ նվազեցնում եք ձեր իրական արժանիքները: