Լեհաստանի հավաքականը երկրորդ պարտությունը կրեց աշխարհի առաջնության խմբային փուլում և զրկվեց 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Կազանում տեղի ունեցած խաղում լեհերը 0:3 հաշվով պարտվեցին Կոլումբիայի հավաքականին, որի կազմում աչքի ընկան պաշտպան Իերի Մինան, կիսապաշտպան Խուան Կուադրադոն և հարձակվող Ռադամել Ֆալկաոն:
Կոլումբիան 3 միավորով երրորդ տեղում է: H խմբի առաջատարներ են Սենեգալն ու Ճապոնիան, որոնք վաստակել են 4-ական միավոր:
Առաջին խաղում Լեհաստանը 1:2 հաշվով պարտվել էր Սենեգալին, Կոլումբիան նույն հաշվով խաղը տանուլ էր տվել Ճապոնիային:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...