«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ գիտության պետական կոմիտեի նախագահը հայց է ներկայացրել իր դեմ:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հենց նոր ստացա գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հայցն իմ դեմ: Պնդում է, որ իրեն զրպարտել եմ և պահանջում է 2 միլիոն դրամ փոխհատուցում:
Այսպիսով ԳՊԿ նախագահը դասվեց ՀՀԿ-ի համար ձայներ հավաքած և ինձ դատի տված 30 տնօրենների հետ նույն շարքին:
Ես ոչ մեկին չեմ զրպարտել: Որքան 30 տնօրենների միջոցով Արմեն Աշոտյանենք իրենց ուզածին հասան, այնքան էլ Սամվել Հարությունյանը կհասնի»: