Գլխավոր ՇոուԲիզ Իր կնոջ մասին կատակից հետո Ուիլ Սմիթը հարվածել է «Օսկար» մրցանակաբաշխության վարողին...

Իր կնոջ մասին կատակից հետո Ուիլ Սմիթը հարվածել է «Օսկար» մրցանակաբաշխության վարողին (վիդեո)

0
4303

Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը, որն «Օսկար» մրցանակ է ստացել «Ռիչարդ արքա» ֆիլմի համար, ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ընթացքում պաշտպանել է կնոջն ու հարվածել հաղորդավարին, իսկ կազմակերպիչները ստիպված են եղել անջատել ձայնը․ հեռարձակումը կատարում էր «ABC» հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել, երբ Քրիս Ռոքը կատակել է Սմիթի կնոջ՝ Ջեյդա Փինքեթ-Սմիթի սանրվածքի մասին։ «Սիրում եմ քեզ, Ջեյդա, չեմ կարողանում համբերել քեզ տեսնել «Զինվոր Ջեյնը 2» ֆիլմում, ասել է հաղորդավարը՝ դերասանուհուն համեմատելով ժապավենում Դեմի Մուրի կերպարի հետ․ ֆիլմում Մուրը սափրել է գլուխը։ Նախկինում Փինքեթ-Սմիթը խոսել է մազաթափության խնդրի մասին և միջոցառմանը մասնակցել է սափրած գլխով։

Այդ բառերից հետո Ուիլ Սմիթը բեմ է բարձրացել ու հարվածել գործընկերոջ դեմքին։ Իր տեղը վերադառնալուց հետո դերասանը Ռոքին ասել է, որ նա ձեռք չտա իր կնոջը։ Թեև կազմակերպիչըներն անջատել են ձայնը, նրա միմիկայից և շուրթերից հասկանալի են բառերը։

Ի դեպ, տեսագրությունում երևում է, որ սկզբում Սմիթը լսարանի հետ ծիծաղում է հաղորդավարի կատակի վրա, սակայն նրա կնոջ դեմքի արտահայտությունից պարզ է դառնում, որ զինվոր Ջեյնի հետ համեմատությունը նրան դուր չի գալիս։